Հարցարան
·
Առնետը
կարող է խորհրդանշել վախ, զզվանք և միաժամանակ ոչնչություն:
·
«Արդեն չափազանց ուշ է»՝ արտահայտությունը և մեր իրականությունը
Այս արտահայտությունը չէի ցանկանա
վերագրել մեր ժամանակներին: Ինչպես ասում էր
Ալեքսանդր Մակեդոնացին.
«Համարձակների
համր չկա ոչ մի արգելապատնեշ, իսկ
վախկոտների համար` ոչ
մի նեցուկ»:
Իսկ այս խոսքերից հետո կարելի է հիշել Գյոթեին, ով ասել է.
«Փորձը. ահա կյանքի
հավերժական ուսուցիչը»:
Ինչպես
կասեի
ես. «Կյանքը պայքար է, ով պայքարի
նա
էլ
կհաղթի»:
·
Առնետների բազմացմանը նպաստեցին
մարդիկ իրենց վախով: Եթե ցանկացած վախ, վտանգ կամ նմանատիպ
իրավիճակները կանխում ես շուտ և հաղթահարում քո մեջ, դու դրանով թույլ չես տալիս
այն արմատավորվի:
·
Պատմվածքը
ներկայացված էր այնպես, որ ինքդ հասկանաս, թե ինչի մասին է խոսքը: Պատմվածքում վախ
խորհրդանշողը առնետն էր: Մարդիկ վախենում էին առնետներից և չէին կարողանում
ազատվել նրանցից:
·
Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ, որոնք վերաբերում են նրա անհատական կենսակերպին, արտահայտում մարդու անհատական որակները: Ստեղծել նոր վախ հեշտ է, իսկ սպանել այն շատ դժվար` դրա աննյութական լինելու հետևանքով: Սակայն մեր հայ
իրականության մեջ վախը աննյութական չէ և մենք կարող ենք այն
ոչնչացնել մեր կյանքից` օլիգարխներին հեռացնելով իշխանությունից: Նրանք անում են
ամեն ինչ, որպեսզի իրենց բիզնեսը, կյանքը դասավորվեն իրենց ուզած ձևով, բայց այդ
ամենի հետ մեկտեղ նրանք հասարակությանը վախի ազդեցության տակ են պահում, որը և
բերում է անգործության: Մենք պետք է հիշենք Սենեկա Կրտսերի խոսքերը, ով ասում էր.
«Ումից վախենում են շատերը, նա ինքն է շատերից վախենում»: Այս թեմայի շուրջ ծավալվելու դեպքում շատ
բաներ պետք է քննարկել և հասկանալ, բայց ես դա չեմ ուզում: Միայն կասեմ, որ վախը,
անգործությունը և ժամանակակից հայ իրականությունը սերտ կապված են միմյանց հետ:
Բուալո
Գայլը,
թեկուզ և միայնակ, սարսափելի
է ոչխարների
մի ամբողջ
հոտի համար։
Գյոթե
Մարդիկ,
որոնք կամենում
են սարսափ
ներշնչել, դրանով
իսկ ցույց
են տալիս,
որ իրենք
վախկոտներ են։
Էմերսոն
Ով վախենում
է տառապանքներից,
նա արդեն
տառապում է վախից։
Մոնտեն
Комментариев нет:
Отправить комментарий