ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆ | Թափանցիկ շշեր
Յուրաքանչյուրն այս կյանքում ունի կախվածություն ինչ-որ բանից: Էական չէ, թե դա ինչ կլինի, էականը կախվածությունն է: Տարբեր մարդկանց մոտ այն արտահայտված է տարբեր ձևով: Ոմանք կարողանում են իրենց հետ պահել դրանից, իսկ ոմանք` ցավոք, ոչ: Կարծում եմ, որ մարդու մեջ եղած ուժն է ստիպում նրան հետ կանգնել դրանից, և ոչ թե այլոց խորհուրդներն ու խրատները: Լինում են դեպքեր, երբ այն հասնում է իր գագաթնակետին և այլևս իր մեջ եղած ուժն էլ չի կարողանում կանխել կախվածությունը:
Մարդը դառնում է հարբեցող, երբ ուղղակի չի կարողանում
իրեն տիրապետել դժվար իրադրությունում և փորձում է խմիչքի միջոցով այն մոռանալ: Սակայն
ոչ ոք չի հասկանում, որ այդ ցավը, վիշտը կամ վեճը խմիչքով չի մոռացվում: Այդ պահին,
երբ խմում ես, ուղղակի ուղեղդ ի վիճակի չէ աշխատել, և որոշ ժամանակ
հետո սկսում ես նորից զգալ այդ ցավը, վիշտը կամ վեճը: Կյանքը տրվել է ոչ թե, որ ապրես
քո ուզած ձևով և այն լինի խաղաղ, այլ այն տրված է, որ կարողանաս անցել դժվարությունների
միջով և հասկանաս, թե որ ուղին է քեզ պատկանում և միգուցե այդ ժամանակ կյանքը վերջ
դնի դժվարություններին և թողնի, որ ապրես քո ընտրած ճանապարհով:
Խմիչքը պետք
է օգտագործել չափավոր: Ինչպես ասում են՝ խմիչքն ամեն մարդու բան չէ և եթե առաջին
փորձից հետո ունենում ես ձախողում, ուրեմն պետք է հասկանաս, որ այն քոնը չէ, և փորձես
խնդիրներդ ոչ թե մոռացության մատնես խմիչքի
միջոցով, այլ ընտրես ճիշտ տարբերակը, որ և դուրս կբերի այդ դժվարությունից:
Իմ կարծիքով
խմիչքի միջոցով մոռանալ կյանքի դժվարությունները, դա ուղղակի հիմարություն է և անհասկանալի:
Դրանով դու ցույց ես տալիս, թե որքան թույլ անձնավորություն ես, որ կարողանում է կյանքի
դժվարությունները քեզ ծնկի բերի:
Յուրաքանչյուր անձի ճակատագրի
ղեկը իր ձեռքում է և ինչպես ցանկանա, այնպես էլ կվարի այն:
Комментариев нет:
Отправить комментарий