14 мар. 2013 г.

Հանճար

Քաղաքացիական կռիվները Հայաստանում 1921 թվականին:
Սովետական իշխանության ամրապնդումը.
Դաշնակցականների հակահեղափոխական խռովությունը:


Հայաստանում սովետական իշխանությունը նոր էր սկսել ամրապնդվել, երբ
դաշնակները 1921 թվականի փետրվարին զինված խռովություն բարձրացրին:
Սկսվեց քաղաքացիական պատերազմը:

Փետրվարյան ավանտյուրան, սակայն, ինքնամփոփ երևույթ չէր: Այն սերտորեն
շախկապված էր միջազգային իմպերիալիզմի հակասովետական պլանների հետ:
Փետրվարյան դավադրության նախապատրաստոթյունը քողարկելու նպատակով
դաշնակացականներն առերես ձգտում էին սովետական իշխանության
վստահությունը ձեռք բերել:
1921 թվականի հունվարի վերջերին դաշնակցականներն իրենց զինված բանդաները
կենտրոնացնում են Արագածի ստորոտում, Ներքին Ախտայի, Բաշ-Գյառնիի, Նոր
Բայազետի և Դարալագյազի շրջաններում:
ՌԿ(Բ)Կ Կենտկոմի կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ 1921 թվականի
հունվարի վերջերին Հայաստան է գալիս Կովկասյան ռազմաճակատում Սովետական
Ռուսաստանի արտակարգ հանձնաժողովի լիազոր Գ. Աթարբեկյանը, որի
նախաձեռնությամբ հայտնաբերվում և ոչնչացվում են դաշնակցականների մի շարք
գաղտնի կազմակերպություններ, ձեռբակալվում են դաշնակացական ակտիվ
գործիչներից մի քանիսը: Սակայն զգալի մասին հաջողվում է խուսափել
ձեռբակալությունից և թաքնվել:
Դաշնակացականների ավանտյուրայի դեմ ուղղված հայ ժողովրդի վճռական բողոքի
ու ցասման վառ արտահայտությունն էր մեծանում բանաստեղծ Հ. Թումանյանի
նամակը՝ գրված ավանտյուրայի առթիվ «Սրտի խորին կսկիծով հաստատ
աղբյուրներից տեղեկանում ենք, որ Երևանի «հեղաշրջում» կոչված ավանտյուրան
կատարողները կույր գորիք են հանդիսացել մի սոսկալի դավադրության, նույնիսկ
հայ ժողովրդի և նրա դատի դեմ և, որ հեղաշրջումը կատարվել է արյունալի
ոճիրներով: Էսպիսով, մի նոր աղետ է գալիս դժբախտ հայ ժողովրդի գլխին հենց էն
ժամանակ, երբ նա պետք է ազատվեր ամեն աղետից»:
Այդ աղետի արագ վերացումը Հովհ. Թումանյանը հնարավոր էր համարում միայն
ռուս մեծ ժողովրդի, նոր, Սովետական Ռուսաստանի եղբայրական օգնության
շնորհիվ և հայ ժողովրդի անունից խնդրում էր այդ օգնությունը:
Փետրվարի 26-ին Քարվանսարա, Սև քար, Աչաջուր և այլ գյուղերի
աշխատավորներից կազմված կոմունիստական գումարտակը մեկնեց Դիլիջան-
Ելենովկա՝ օգնելու դաշնակցկանների դեմ կռվող Կարմիր բանակի զորամասերին:

Փետրվարյան խռովության ջաղջախումը:

Տիրանալով Կոտայքի, Աղտայի, Նոր Բայազետի, Աշտարակի և Էջմիածնի
շրջաններին, փետրվարի 17-ին խռովարարները հարձակում սկսեցին Երևանի վրա:
Փետրվարի 17-ին հյուսիսից ու արևմուտքից թշնամին արդեն շրջապատել էր
մայրաքաղաքը, Երմոլենկոյի հրամանատարությամբ Երևանից դեպի Քանաքեռ էր
մեկնել մի ջոկատ, որը Քանաքեռի տակ շրջապատվում է թշնամու կողմից և չորս
ժամից ավելի մարտնչում նրա դեմ: Մարտում հերոսաբար ընկնում է ջոկի
հրամանատար Երմոլենկոն: Փետրվարի 17-ին մարտեր են տեղի ունենում Երևանի
ծայրամասերում՝ Կոնդի շրջակայքում և Հրազդան գետի կամուրջի մոտ: Թշնամին
մտնում է քաղաք:
Թողնելով Երևանը, փետրվարի 18-ին կարմիր բանակի զորամասերը 178-րդ գնդի և
«Ազատամարտ» ու «Մոսայելյան» զրահագնացքների պաշտպանության ներքո սկսում
են ետ քաշվել դեպի Ղամարլու: Սկսվում է Ղամարլու-Վեդիում
Մեկուսացած և հակառակորդի ուժերով շրջապատված կարմիր բանակի
զորամասերի հերոսական գործողություններով հարուստ 45 օրյա մարտերի շրջանը:
Դաշնակցականները գործարքի մեջ են մտնում անգամ թուրքական նվաճողների հետ՝
ընդդեմ Հայաստանի բանվորների ու գյուղացիների իշխանության:
Դաշնակցականների խռովությունն արագ կերպով լիկվիդացենլու համար, ինչպես
Ղամարլու-Վեդիի կողմից, նույնպես և Ելենովկա-Նոր Բայազետ, Ելենովկա-Ախտա-
Երևան և Համամլու «Սպիտակ», Ապարան-Աշտարակ-Երևան ուղղություններով
սկսվում են կարմիր բանակի զորամասերի և Հայաստանի բանվորների ու
գյուղացիների պարտիզանական ջոկատների մատական գործողությունները:
Մարտի 8-ին թշնամին Երևանի կողմից սեղմելով կարմիր բանակի զորամասերի
ձախ թևը, հանկարծակի ուժեխ հարձակում է սկսում Քյուչուք-Վեդի գյուղի և Խոր-
Վիրապի վրա: Այդ մարտում բրիգադի կոմիսար Լ. Մխչյանը անձամբ գլխավորում է
զրահապատ գնացքի դեսանտային ջոկատը: Մարտի ժամանակ նա ծանր
վիրավորվում է և 1921 թվականի ապրիլի 16-ին մահանում է Երևանում:
Կոմունիստները, կոմերտականները և բոլոր տղամարդիկ, ովքեր ընդունակ էին զենք
կրելու, մտան կոմունիստական ջոկատի մեջ, որը իր հրամանատարի անունով
միարժամանակ կոչվում էր Յանիշևսկու ջոկատ: Ռազմաճակատի առաջին գծում
թշնամու դեմ, որպես այդ ջոկատի մարտիկներ, զենքը ձեռքին հերոսաբար կռվում էին
նշանավոր բանաստեղծ Ե. Չարենցը, հայտնի ճարտարապետ Կ. Հալաբյանը,
արտակարգ հանձնաժողովի տեղակալ Մելիք-Օսիպովը և շատ այլ
պատասխանատու աշխատողներ:
Կարմիր բանակի հաղթանակն ապահովելու համար անձնուրաց աշխատանք էին
տանում կին կոմունիստներ Աղվանի Բուդումյանը, Վերգուշ Մխիթարյանը,
Վառվառա Քեչեգեզյանը, Թեմզա Զաքարյանը, Թամարա Հովհաննիսյանը, Սիրուշ
Հակոբյանը (Դոռա), Մարո Թումանյանը, Սուսանա Իշխանյանը և ուրիշներ:
1921 թվականի մարտի 9-ին Երևանը շրջապատված էր կարմիր զորքերի օղակով:
Զորքերի առաջին խումբը գտնվում էր Երևանից 18 վերստ հեռավորության վրա՝
Խամարլուի շրջանում: Երկրորդ խումբը գտնվում էր Ելենովկայի-Ներքին Ախտայի
շրջանում: Երրորդ խումբը՝ Համամլու-Խարաքիլիսայի շրջանում: 1921 թվականի
մարտի 25-ին, դժվարին պայամններում, սովետական ինքնաթիռը թռչում է Թիֆլիսից
դեպի Արարատյան դաշտ: Հայաստանի լեռների ու կիրճերի վրայով, մարախուղը
ճեղքելով, ինքնաթիռը վայրէջք է կատարում Արարատյան դաշտում-Արաքսի ափին և
փայլուն կերպով կատարում մարտական առաջադրանքը: Սովետական ինքնաթիռը
վարում էին քաջարի օդաչուներ Վ. Լ. Մելնիկովը և Բ. Ն. Կուդրինը:
Ապրիլի 2-ին XI բանակի զորամասերը և պարտիզանական ջոկատները Քանաքեռի և
Աշտարակի կողմից մտնում են Երևան: Թշնամին դուրս է շպրտվում Սովետական
Հայաստանի մայրաքաղաքից: Կարմիր հեծելազորը ապրլի 3-ին ազատագրում է
Էջմիածինը: Ապրիլի 4-ին Երևան են մտնում նաև Վեդի-Ղամարլվում գտնվող
հայական կարմիր բանակի զորամասերը: Հետապնդելով ջախջախված
հակառակորդին, կարմիր բանակի զորամասերը ապրիլի 7-ին ազատագրում են Բաշ-
Գյառնին, իսկ մինչև 15-ը՝ Ղարանլուղի, Բասերգեչարի և Դարալագյազի շրջանները:
Թողնելով Երևանը, Աշտարակը, Էջմիածինը և Կոտայքը, դաշնակցականները Բաշ-
Գյառնիի վրայով խուճապահար փախչում են դեպի Զանգեզուր:
1921 թվականի մարտի 25-ին, երբ կարմիր բանակը մոտենում է Երևանին,
դաշնակացականները Երևանաի բանտից առանձնացնում և պահակային ուժեղ
հսկողության տակ դեպի Բաշ-Գյառնի-Զանգեզուր են տանում 63 հեղափոխական
մարտիկների:
Ապրիլի 3-ին Բաշ-Գյառնիի մոտ դաշնակցականները ձորի ափից ցած են նետում
երեք հիվանդների, որոնք սովից ու չարչարանքից ուժասպառ, այլևս չէին
կարողանում քայլել:
Ապրիլի 5-ին Արմեկի դաշտում (Վեդիի շրջան) սվինահար են անում Հայաստանի
կոմերտմիության Կենտկոմի քարտուղար Արմենակ Բուդաղյանին և բանվոր Տ.
Թաղիանուցանին: Մինչև Քեշիշքենդ հասնելը ճանապարհի նույն ձևով սպանում են
վաշտի հրամանատար Ռ. Պողոսյանին և զինկոմ Ն. Օլթեցյանին:
Քեշիշքենդում հեղափոխական մարտիկների այս խմբին միացվում է 40
բանատարկյալներ՝ այդ շրջանից գերի վերձվաց հեղկոմների նախագահները,
անդամները և սովետական մյուս ակտիվ գործիչներ: Ապրիլի 13-ին
բանտարկյալներին հասցնում են Գնդեվազ գյուղը: Դաշնակացակնների այստեղ ևս
ժայռից ցած են նետում 12 հոգու: Ապրիլի 14-ին Բազարչայում բանտարկյալների
խումբը ավելանում է 100 գերի կարմիր բանակայիններով: Վերջիններիս տանելով
Տաթև, Անգեղակոթում դաշնակացականները սպանում են 16 հոգու, Լծին գյուղում՝ 17
հոգու: Այսպիսով 203 հեղափոխական մարտիկներից ճանապարհին ոչնչացվում են
91-ը, երկուսին հաջողվում է փախչել, իսկ մնացած 110 բանատարկյալները հասցվում
են Տաթև: Այստեղ Նժդեհի կարգադրությամբ 104 հեղափոխական մարտիկներ
ենթարկվելով անասելի խորշտնգումների ու տանջանքների, ցած են նետվու Տաթևի
ժայռից:


Այս ամենից հետո եկա եզրակացության, որ Եղիշե Չարենցը այսպես թե այնպես
դառնալու էր հանճար: Ուղղակի Առաջին Համաշխարհային պատերազմը իր կնիքը
դրեց երիտասարդ բանաստեղծի հոգում ու մտքում: Այդ ողբերգություններից ծնունդ
առան տարիքին «անհամապատասխան» երկեր: Նա չէր սիրում նստակյաց կյանք
վարել, քանի որ նրա խառնվածքն ուրիշ էր, միշտ լինում էր հեղափոխության թեժ
կետում: Այդ բոցերի և կոտորածների մեջ նրա տաղանդը թևածում է ողջ ուժով:

Комментариев нет:

Отправить комментарий