17 апр. 2013 г.

Անապատացում


Հողերի դեկրատացիան և անապատացումը համաշխարհային խնդիր է:
Անապատացումը նախ և առաջ կլիմայի փոփոխության և հատկապես դրա չորայնացման արդյունք է։


Անապատացում է հողերի բերիությունը անկումը, անտառապատ տարածքների կրճառումը, գերաարածեցման հետևանքով արոտավայրերի դեգրադացումը, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներն ու չորացումը, ստորգետնյա ջրերի բարձրացման պատճառով աղակալված վալերահողերը, կանաչ գոտիների ոչնչացմամբ կամ պակասեցմամբ պայմանավորված բնակավայրերի չորայնությունը և այլն, այսինքն մարդու գործունեության բացասական հետևանքները բնության վրա։

Երկրի ցամաքային մակերեսի 1/3-ը վտանգված է այս հարցում: Հողի դեգրատացիան նրա որակի վատթարացումն է: Դեգրատացիան հողերի անապատացման, էրոզիայի, աղակալման նախնական փուլն է, որը չի կարող լուծվել, որովհետև այն ուղղակիրոեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ:
Հողային ռեսուրսների սպառման և դեգրատացիայի հիմանական պատճառ է հանդիսանում սխալ, անկառավարելի հողերի օգտագործումը: Բնակչությունն անընդհատ աճում է, հետևաբար կենսական անհրաժեշտ նշանակության պահանջներն ավելանում են, ավելանում են նաև բնական, այդ թվում հողային ռեսուրսների վրա ճնշումը:
Անապատացման պատճառ կարող են դառնալ տարբեր ոլորտներում մարդու գործունեության հետ կապված ամենատարբեր գործողությունները։

Դրանք են՝
·         Հողերի գերշահագործումը
·         Շրջակա միջավայրի անբավարար պահպանությունը
·         Բնական պաշարների գերաշահագործումը
·         Մարդու կողմից առաջացրած էկոլոգիական աղետները
·         Անիրազեկությունը և սխալ որոշումների ընդունումը
·         Պատերազմները և արտակարգ իրավիճակները

Անապատացման դեմ պայքարելու համար պետք է առաջին հերթին վերացվեն մարդկային սխալները: Հիմնականում մարդու գործունեության արդյունքում է առաջանում անապատացում: Իսկ բնական երևույթների դեմ պայքարելը այդքան էլ հետ չէ:

Комментариев нет:

Отправить комментарий