- Ես սիրում եմ երաժշտությունը: Շատ հաճախ ես նաև ատում եմ այն: Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է՝ որևէ մեկն ինձ լքի, նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել:
- Մեծության ձգտումը միանշանակ մատնիչ է. Ով տիրապետում է մեծության, ձգտում է բարության:
- Ինչ-որ բան ցանկանալը և դրան հասնելը համարվում է ուժեղ բնավորության նշան, բայց առանց ձգտելու, որևէ բանի հասնելը հատուկ է ամենաուժեղներին, ովքեր իրենք իրենց մարմնավորյալ ճակատագիր են զգում:
- Ով ուզում է մարդկանց առաջնորդ դառնալ, պետք է պատրաստ լինի մի որոշ ժամանակ նրանց ամենավտանգավոր թշնամին համարվել:
- Կին. Աստծո երկրորդ սխալը:
- Առանց երաժշտության կյանքը սխալ կլիներ:
- Հոգնության մեջ մեզ տիրում են նաև վաղուց հաղթահարված գաղափարները:
- Հաղթողները չեն հավատում պատահականությանը:
- Ազնի՞վ է ամաչել քո մեջ եղած լավագույնի համար, քանի որ միայն ինքդ ունես այդ:
- Չի կարելի ներել նրան, ով չի կարող ներել:
28 апр. 2013 г.
Ֆրիդրիխ Նիցշե
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий