Հայաստանում կառուցված առաջին էլեկտրակայանը նունպես ՀԷԿ է, որը գործարկվեց 1903թ-ին (Սյունքում` Ողջի գետի վրա), ինչից էլ սկսվեց Հայաստանի էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի) զարգացման պատմությունը:
Հայաստանում մինչև 1960-ական թվականները կառուցվել էին ածխով աշխատող մի շարք փոքր ՋԷԿ-եր, սակայն դրանք բավարար չէին, պետք էր կառուցել ավելի հզորները: Որոշվեց Հայաստանում կառուցել 3 խոշոր ՋԷԿ-եր, որոնք կգտնվեին արդյունաբերական կենտրոններում և կարտադրեին ոչ միան էլեկտրական, այլ նաև ջերմային էներգիա (գոլորշու կամ տաք ջրի տեսքով): Դրանք էին Հրազդանի, Երևանի և Վանաձորի (Կիրովականի) ՋԷԿ-երը:
Այսօր Հայաստանում էլեկտրական և ջերմային էներգիաներն արտադրվում են տարբեր եղանակներով: Էլեկտրական էներգիան արտադրվում է կենտրոնացված, իսկ ջերմային էներգիան՝ անհատական եղանակով, այսինքն կենտրոնացված ջերմամատակարարումը բացակայում է: Այսօր Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվում է հիմնականում ՀԱԷԿ-ում, Հրազդանի և Երևանի շոգեգազային ցիկլով աշխատող ՋԷԿ-երում և տարբեր հզորության ՀԷԿ-երում:
Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մեծ մասը սպառվում է հենց ՀՀ-ում:
Արտադրված էլեկտրաէներգիայի մնացած մասն արտահանվել է ԼՂՀ և Իրան: Իրան էլեկտրաէներգիան արտահանում է «Էլեկտրաէներգիա՝ գազի
դիմաց» սկզբունքով, իսկ դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանում այսօր չկա:
Ապագան
Ընդհանրապես ցանկացած երկրում էներգետիկայի ապագան ծրագրում են ոչ ավել, քան 30-40 տարվա համար: Այսօր ամբողջ աշխարհում առաջիկա տասնամյակների ընթացքում էներգետիկայի զարգացման վերաբերյալ արվող կանխատեսումներները մոտավորապես այսպիսին են. քանի որ օրգանական վառելիքի պաշարները խիստ սահմանափակ են:
Հայաստանի բույսածածկույթը և գյուղատնտեսական ոլորտը պարունակում են կենսազանգվածի օգտագործման որոշակի ներուժ (պոտենցիալ): Կենսազանգվածը կարելի է օգտագործել որպես օրգանական վառելիք կամ «անաերոբային» խմորման միջոցով նրանից ստանալ կենսագազ, ինչն էլ կարող է օգտագործվել տարբեր նպատակներով (նաև էլեկտրաէներգիայի արտադրության համար):
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, այս տիպի էլեկտրակայաններն առաջիկա տասնամյակներում Հայաստանի էներգաարտադրության մեջ մեծ տեսակարար կշիռ կունենան: Այսօրվա գործող կայաններին կավելանան մի շարք փոքր և միջին հզորության ՀԷԿ-եր և դրան գումարած մի քանի խոշոր ՀԷԿ-եր:
Սակայն այս ամենով հանդերձ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ՀԷԿ-եր կառուցելու հնարավորությունները սահմանափակ են, այնպես որ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի բավարարման խնդիրը միայն ՀԷԿ-երի միջոցով լուծելն անհնար է:
Էլեկտրաէներգիայի պահանջարկը շարունակելու է աճել, իսկ նշված տիպի էլեկտրակայանները չեն կարող բավարարել այդ պահանջարկը կամ բավարարելու դեպքում 1 կՎտժ-ի սակագինը բավականին բարձր է ստացվելու, էլ չեմ խոսում էներգետիկ անվտանգության ապահովման մասին, ինչը պատերազմի վերսկսման դեպքում առանց ԱԷԿ-ի պարզապես անհնար կլինի: Այս ամենից հետևում է, որ Հայաստանի համար նոր ԱԷԿ-ի կառուցումը պարզապես անհրաժեշտություն է: Սակայն այստեղ կան մի շարք լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ այսօր աշխարհում կառուցվող ԱԷԿ-ներն ունեն սովորաբար ոչ պակաս, քան 1000 ՄՎտ հզորություն, իսկ այդպիսի հզորության տեղակայումը Հայաստանին չնայած կապահովի ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիայով և կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը, սակայն կառաջացնի նաև էլեկտրաէներգիայի հսկայական ավելցուկ: Բացի այս նոր ԱԷԿ-ի կառուցումը մշտապես վտանգի տակ կպահի գրեթե ողջ Արարատյան դաշտը:
Комментариев нет:
Отправить комментарий