Ընտանիք` Սնամեջ եղջյուրավորներ
Ընդհանուր նկարագրություն: Մորուքավոր այծ, սնամեջ-եղջերավորների ընտանիքի երկկճաղակվոր կենդանի, լեռնային վայրի այծ:
Իրանի երկարությունը մոտ 1.5 մետր է, կենդանի քաշը` 80 կգ: Նոխազներն ունեն կեռ թրաձև եղջյուրներ, որոնց երկարությունը 130 սմ է: Բուրդը շիկագույն է` մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում` մուգ կամ սև: Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է:
Բեզոարյան այծ կա Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում: Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում` սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում: Ամռանը բարձրանում են լեռների գագաթը: Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում: Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով: Բացառությամբ զուգավորման շրջանի` նոխազներն ապրում են առանձին:
Պահպանության միջոցառումները: Պահպանվում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում:
Տարածվածությունը: Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը:
Տարածվածությունը Հայաստանում: Արեալը ներառում է Սևանի լեռնաշղթան (Գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ», արգելոց), Գառնիի, Ուրձի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանք կիրճը:
Ապրելավայրերը: Պարտադիր պայման է խիտ ծառաթփային բուսականության, քարաթափվածքների և թաքստոցների առկայությունը: Այծերը պարբերաբար կատարում են ուղղահայաց միգրացիաներ. Ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձրունքներ: Տարածքային մեծ տեղափոխություններ չեն կատարում:
Կենսաբանության առանձնահատկությունները: Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի բերջերից մինչև դեկտեմբերի սկիզբը, ձագերը (սովորաբար զույգ) ծնվում են մայիսի կեսերին: Պահվում է Երևանի Կենդանաբանական այգում: Հեշտությամբ բազմացվում է անզատ պայմաններում:
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները: Ներկայիս գնահատմամբ`բեզոարյան այծի թվաքանակը Հայստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Այն զգալիորեն գերազանցում է այլ հեղինակների ավելի վաղ տվյալներին: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների:
Կարծիք
Անհետացման պատճառները բազմաթիվ են: Դրանք կարող են լինել չորությունը, հիվանդությունը և կերի պակասությունը: Բայց անհետանում են նաև մարդկանց պատճառով: Անտառները թալանվում են, աղտոտվում և ավերվում: Կենդանիներին որսում են կաշվի, ատամների, և յուղի համար, որոնք օգտագործվում են որոշ արտադրությունների մեջ: Պահպանման համար հարկավոր է արգելել որսը, հետևել դրան, պահել արգելոցներում, ստեղծել պայմաններ բազմացման համար:
Իհարկե նրա անհետացումը կապ ունի նաև տարածման արեալի հետ: Եթե քիչ են պարտադիր պայման համարվող խիտ ծառաթփային բուսականությունը, քարաթափվածքներն ու թաքստոցների առկայությունը, այն կհայտնվի անհետացման եզրին:
Комментариев нет:
Отправить комментарий