1 февр. 2013 г.

Քաղցրահամ ջրի հմնախնդիր


Թեև հսկայական է երկրագնդի ջրային զանգվածը (1.4 մլրդ խկմ), սկակայն քաղցրահամ ջրի պաշարները կազմում են ողջ ջրային զանգվածի 2.5%-ը, ընդ որում դրա միայն մի մասն է պիտանի խմելու համար: քաղցրահամ ջուրը սահմանափակ է եւ խոցելի ռեսուրս 
Քաղցրահամ ջրային ռեսուրսներն անհրաժեշտ են մարդկանց առողջության,
Սննդամթերքի պատրաստման, ոռոգման եւ էկոհամակարգերի պահպանման համար:
Ջուրը ստրատեգիկ ռեսուրս է, որի անբավարարությունը սպառնում է մարդկության
Գոյատեւմանը եւ զարգացմանըներկայումս բազմաթիվ երկրներ չունեն բավարար քանակի ջրային ռեսուրսներ,  որոշ երկրներ ի վիճակի չեն կուտակելու այն,  իսկ շատ երկրներում բացակայում է զարգացման,  մոնիտորինգի եւ ջրի կառավարման արդյունավետ քաղաքականության վարման հնարավորությունը
Բնակչության աճին զուգընթաց, մեկ շնչին հասնող ջրի չափաքանակը գնալով պակասում է: մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի շատ են աղտոտվում եւ անօգտագործելի դառնում ջրային օբյեկտները, որը տանում է դեպի հիմնախնդրի սրում: առանձնապես վտանգավոր են թունավոր նյութերը (կայուն օրգանական միացությունները) եւ կենսածին տարրերը, որոնք բարձրացնում են ջրերի էվտրոֆիկացիայի աստիճանը:
Քաղցրահամ ջրերի հետագա դեֆիցիտը չխորացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել նրա օգտագործման արդյունավետությունը: մի շարք երկրներ արդեն անցել են կաթիլային ոռոգման համակարգին: բնության վրա ներգործող անտրոպոգեն մյուս գործոնների հետ միասին քաղցրահամ ջուրը հետզհետե դառնում է կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը խանգարող վճռորոշ գործոն: 
Այս խնդիրներից զերծ չէ նաեւ սեւանա լիճըսեւան լիճը համարվում է հայաստանի հանրապետության ե ողջ կովկասի 35 միլիարդ խմ քաղցրահամ ջրի շտեմարանը: սակայն այսօր սեւան լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ`սեւան ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը, լճի մակարդակի անընդհատ տատանումները, ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը, ափամերձ անտառների ջրի տակ մնալը, լճի հարեւանությամ գտնվող քաղաքների, ինչպես նաե լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը: այս ամենն ուղեկցվում է լճի ճահճացմամբ: լճի ծերացման (ճահճացման) դանդաղեցման ործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4c հաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտը: այն թույլ չի տալիս, որ հատակի տիղմը խառնվի լճին: եթե լճի ծավալը քչանում է, կրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտը, ինչի հետեւանքով լիճը սկսում է ճահճանալ: ջրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր է վերականգնել այդ շերտ
Այսպիսով` սեւանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատթարացմանը: լճի հաշվին մարդկանց մի խումբ օրվա հացի խնդիր է լուխում` իրենց վտանգելով անօրինական ձկնորսությամբ զբաղվելով, մարդկանց մյուս խումբն էլ լիճն ապականելով իրենց գրպաններն են լցնում: հհ կառավարությունը չի կարողանում լուծում տալ լճի խնդիրներին: մյուս կողմից էլ հհ տնտեսական զարգացման հեռանկար համարվող հանքարդյունաբերությունն է սեւանի հանդեպ իր սեւ գործն անում` թունավորելով լիճը: երրորդ գործոնն էլ ղեկավարների վատ աշխատանքն է, քանի որ լճի ափերը ըստ պատծաճի չեն մաքրվել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիվ ծառեր ու թփեր մնացել են լճի մեջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճաց
Փրկությունը առաջին հերթին մարդկանց քնած գիտակցություններն արթնացնելն է, ապա իշխանությունների կողմից համալիր ճիշտ գործողությունների իրականացումը: ժամանակին հհ իշխանություններին հկ-ներն առաջարկեցին, որպեսզի ափերի մաքրմանը ե ծառահատումների մասնակցեն մոտակա համայնքների բնակիչները, որոնց որպես փոխհատուցում կտրվեր կտրված ծառերի փայտը: սակայն այդ առաջարկը մերժվեց: փոխարենն այսօր հհ կառավարությունը պետական բյուջեից մեծ գումարներ հատկացրեց լճի մեջ մնացած բուսականությունն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար: արդյունքում չօգտվեց բնակչությունը, տուժեց պետական բյուջեն, խնդիրներն ավելի սրացան: պետք է լինել ավելի ողջամիտ ե այսօր կանխել վաղը սպասվող վտանգը:



Комментариев нет:

Отправить комментарий