1 февр. 2013 г.

Մաքրում ենք համակարգիչը ավելորդ ֆայլերից



Երևի նկատած կլինեք, որ նոր ֆորմատավորված համակարգիչները ավելի արագ ու թեթև են աշխատում, քան ֆորմատավորումից մի քանի ամիս անց: Դա ինչ-որ չափով կախված է այն բանից, թե ծավալի ու տեսակի ծրագրեր ու խաղեր եք տեղադրում համակարգչում:
Սակայն համակարգչում բացի ձեր կողմից տեղադրվող ֆայլերից, աշխատանքի ընթացքում հայտնվում են նաև անպետք ու ավելորդ ֆայլեր, որոնց կարող են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը: Այդ ֆայլերը հիմնականում ստեղծվում են ինտերնետային կայքեր այցելելու և տարբեր ծրագրեր աշխատեցնելու հետևանքով: Ինտերնետից հետո մնացած ֆայլերը կոչվում են Temporary Internet Files, իսկ համակարգչում գտնվող մնացած անպետք ֆայլերը՝ TempԱյդ ֆայլերը ջնջելուց հետո համակարգիչը սկսում է ավելի արագ ու թեթև աշխատել, ինչպես նաև ավելանում է սկավառակի ազատ տարածքի չափը: Բացի վերը նշված ֆայլերից գոյություն ունեն նաև այլ անպետք ֆայլեր: Որպեսզի այդ ֆայլերը առանձին-առանձին չջնջեք, գոյություն ունի մի շատ լավ ծրագիր, որը ձեր փոխարեն մաքրում է այդ ավելորդ ֆայլերը: CCleaner ծրագիրը մաքրում է տարբեր ինտերնետ դիտարկիչների, աղբարկղի,  տարբեր բնույթի ծրագրերի և Windows-ի ավելորդ ֆայլեր: Նշեմ նաև, որ դուք եք ընտրում, թե որ ֆայլերը մաքրի կամ չմաքրի:


Ներբեռնել

Комментариев нет:

Отправить комментарий