Նախորդ նյութերից մեկում արդեն տեսանք, թե ինչպես կարող ենք ղեկավարել այլ համակարգիչներ, եթե դրանք գտնվում են լոկալ ցանցի մեջ: Այսօր տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և ղեկավարել այլ համակարգիչներ: Այսինքն օգնել ձեր ընկերներին որևէ համակարգչային խնդրի դեպքում առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման և այլ ֆունկցիաներ: Ծրագիրը ոչ կոմերցիոն օգտագործման նպատակների համար անվճար է: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում: Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը:
Այն համակարգիչը, որով պետք է կառավարենք մյուս համակարգչին, անվանենք "A", իսկ կառավարվող համակարգիչը՝ "B":
"A" և "B" համակարգիչների վրա բացում ենք ծրագիրը: "B" համակարգչի ծրագրի վրա գեներացվում է ID համար , որը պետք է գրենք
"A" համակարգչի partnerID դաշտում: Ընտրում ենք ռեժիմը (ղեկավարելու համար նշում ենք remote
control) և սեղմում Connet to
partner: Այնուհետև պահանջվում է գրել գաղտնաբառ, որտեղ պետք է գրել
"B" համակարգչում գեներացված գաղտնաբառը:
Комментариев нет:
Отправить комментарий